ՕՐԱԿԱՐԳ
ԸՆԴԴԵՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ
5-ՐԴ ԳԼՈԲԱԼ ՖՈՐՈՒՄ
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ և ԱՅԼ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՂ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՄԱՆ և ՎԱՂ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՈՒՄ
Երևան, Մատենադարան
Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ
Դեկտեմբերի 12-13, 2024թ․
Շրջայց Մատենադարանում
(Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ)
Մասնակիցների գրանցում
Ֆորումի բացում
Բարձրաստիճան հատված
Մոդերատոր․ Ռեբեկկա Շութ, «Քաղաքացիները հանուն գլոբալ լուծումների» կազմակերպության գործադիր տնօրեն
Բացման խոսք՝
- Վահագն Խաչատուրյան, Հայաստանի Հանրապետության նախագահ
- ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի ուղերձը Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա կապակցությամբ
Խոսնակներ
- Արարատ Միրզոյան, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար
- ՄԱԿ Մարդու իրավունքների Բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկի տեսաուղերձը
- Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ հատուկ խորհրդականի պաշտոնակատար Վիրջինիա Գամբայի տեսաուղերձը
- Էգիլս Լևիտս, Լատվիայի Հանրապետության նախկին նախագահ
- Մելանի Օ՛Բրայեն, Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի նախագահ
Լիագումար նիստ. Ցեղասպանության և այլ ոճրագործությունների նախազգուշացման նշանների և ռիսկի գործոնների բացահայտում: Փոքր պետությունների դերը ցեղասպանության կանխարգելման օրակարգի առաջմղման գործում:
Նիստը նվիրված կլինի ցեղասպանության և այլ ոճրագործությունների մասին նախազգուշացնող նշանների և ընդհանուր ռիսկի գործոնների, վտանգավոր միտումների, բռնությունների և անմարդկային այն գործողություններին, որոնք կարող են հանգեցնել ոճրագործությունների: Միևնույն ժամանակ, նիստի նպատակն է պատասխանել այն հարցին, թե ինչպիսի ներդրում կարող են ունենալ փոքր պետությունները ցեղասպանության կանխարգելման օրակարգի ձևավորման գործում։
Մոդերատոր․ Էլիզաբեթ Պրամենդորֆեր, Պաշտպանելու պատասխանատվության համաշխարհային կենտրոնի ժնևյան ներկայացուցիչ
Խոսնակներ
- Զոհրաբ Մնացականյան, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար
- Զանգվածային ոճրագործությունների կանխարգելմանն ուղղված գլոբալ գործողության նախագահող, դեսպան Քրիստիան Գիյերմենտ-Ֆերնանդեսի տեսաուղերձը
- Անահիտ Մանասյան, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան
- Էվելինա Օչաբ, Իրավաբան, «Ցեղասպանության արձագանքման կոալիցիայի» համահիմնադիր
- Բլանկա Յամնիշեկ, Դեսպան, Սլովենիայի Հանրապետության պաշտպանելու պատասխանատվության հարցերով ազգային համակարգող
Քննարկում/ Հարցուպատասխան
Առաջին թեմատիկ քննարկում․ ՄԱԿ վաղ նախազգուշացման մեխանիզմների մշակում
Առաջին թեմատիկ քննարկումը կդիտարկի անցյալում տեղի ունեցած ցեղասպանությունները և այլ ոճրագործությունները, որոնք հիմք են հանդիսացել կանխարգելման մեխանիզմների և ինստիտուտների ստեղծման և պատմական էվոլյուցիայի համար:
Վաղ նախազգուշացման բավականին բարդ մեխանիզմներ են մշակվել տասնամյակների ընթացքում՝ զանգվածային ոճրագործությունների վաղ նախազգուշացման ձախողումներին զուգահեռ:
Ինչի՞ց է բաղկացած վաղ նախազգուշացման համակարգը, և ինչպե՞ս է այն աշխատում։
Մոդերատոր․ Էդիտա Գզոյան, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն
Քննարկման մասնակիցներ
- Վենսան Դյուկլեր, «Raymond Aron» կենտրոնի հետազոտող, Ռուանդայի և Տուտսիների ցեղասպանության վերաբերյալ ֆրանսիական արխիվների հետազոտական հանձնաժողովի նախկին նախագահ
- Յոխեն Բյոհլեր, Վիեննայի Հոլոքոստի ուսումնասիրությունների «Վիզենտալ» ինստիտուտի տնօրեն
- Ֆերնան դը Վարեն, Փոքրամասնությունների հարցերով ՄԱԿ նախկին հատուկ զեկուցող
- Վլադիմիր Վարդանյան, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
- Ժան Մեյեր, պատմաբան, ISTOR ամսագրի հիմնադիր (առցանց)
Քննարկում / Հարցուպատասխան
Երկրորդ թեմատիկ քննարկում․
ՄԱԿ վաղ արձագանքման համակարգ. գործառնական և քաղաքականության ներդաշնակությունը բարելավելու անհրաժեշտություն (պաշտպանված խմբերի նկատմամբ մարդու իրավունքների կոպիտ խախտումների դեպքեր):
Այն կընդգծի քրեական արդարադատության և հաշվետվողականության դերը մարդու իրավունքների պաշտպանության և խթանման գործում, ինչպես նաև տարբեր դերակատարների միջև համագործակցության դերը (Անվտանգության խորհուրդ, ԱՄԴ, ՄՔԴ, մարդու իրավունքների համակարգ, փափուկ իրավունքի մեխանիզմներ, քաղաքացիական հասարակություն, լրատվամիջոցներ):
Մոդերատոր․ Անդրանիկ Շիրինյան, «Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ
Քննարկման մասնակիցներ՝
- Ֆրանչեսկա Ալբանեզե, Պաղեստինի օկուպացված տարածքներում մարդու իրավունքների իրավիճակի հարցերով ՄԱԿ հատուկ զեկուցող (առցանց)
- Մարցին Մարցինկո, Կրակովի Յագելոնյան համալսարանի Իրավագիտության և կառավարման ֆակուլտետի Միջազգային հանրային իրավունքի ամբիոնի դասախոս
- Ագնեշկա Կլոնովեցկա-Միլարտ, Կոսովոյում ՄԱԿ առաքելության և Կամբոջայում Կարմիր քմերների դատավարությունների միջազգային դատավոր
- Մարիո Բուիլ-Մերսե, Քաղաքական հարցերով ավագ պաշտոնյա, Աշխատակազմի ղեկավար, ՄԱԿ Ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդականի գրասենյակ
Քննարկում / Հարցուպատասխան
Երրորդ թեմատիկ քննարկում.
Զանգվածային ոճրագործությունների ռիսկերի/սպառնալիքների գործոնների բացահայտում և վաղ գործողություններ այն դեպքերում, երբ կարող են պահանջվել կանխարգելիչ միջոցառումներ:
Մոդերատոր՝ Գուրգեն Պետրոսյան, Միջազգային քրեական իրավունքի հարցերով ավագ գիտաշխատող, «Nuremberg Principles» միջազգային ակադեմիա
Քննարկման մասնակիցներ
- Քեթրին Բոմբերգեր, Անհայտ կորած անձանց միջազգային հանձնաժողովի գլխավոր տնօրեն
- Ճշմարտության, արդարության, փոխհատուցման և չկրկնման երաշխիքների հարցերով ՄԱԿ հատուկ զեկուցող Բերար Դյուհեյմեի տեսաուղերձը
- Մարկ ՄքԻննես, Կիլվինինգի լորդ ՄքԻննես, Լորդերի պալատի անդամ
- Միրզա Դինայի, «Օդային կամուրջ Իրաք» մարդասիրական կազմակերպության համահիմնադիր, «Ավրորա» մրցանակի դափնեկիր
- Էնդրյու Ֆորդ, Իռլանդիայի Մարդու իրավունքների և հավասարության հանձնաժողովի հանձնակատար
- Շեյլա Փայլան, ՄԱԿ Մարդու Իրավունքների ավագ խորհրդատու
Քննարկումներ / Հարցուպատասխան
Չորրորդ թեմատիկ քննարկում․ Առկա բացերը և մարտահրավերները
Չորրորդ թեմատիկ քննարկումը կկենտրոնանա միջազգային իրավական և քաղաքականության շրջանակներում առկա բացերի վրա և կքննարկի առաջացող մարտահրավերներն ու սպառնալիքները, որոնք բերում են կոպիտ խախտումներ և ամենալուրջ միջազգային հանցագործությունների, որոնք նույնիսկ չունեն բնորոշում (ատելության խոսք, ռազմական պաշարում և այլն) կամ համապարփակ վերահսկողություն իրականացման նկատմամբ (Ժնևի կոնվենցիաներ):
Հատուկ ուշադրության կենտրոնում կլինի զանգվածային ոճրագործությունների վաղ նախազգուշացման մեխանիզմների էվոլյուցիայի և պրակտիկայի համակարգված ուսումնասիրության անհրաժեշտությունը, ինչպես նաև անդրադարձ կարվի այն ազդեցությանը, որ վերջիններս ունեցել են զանգվածային ոճրագործությունների դեպքերի ՄԱԿ կողմից արձագանքմանը:
Գործող միջազգային մեխանիզմների կատարելագործման նոր առաջարկները ողջունելի կլինեն։
Մոդերատոր․ Գյուլնարա Շահինյան, Ստրկության ժամանակակից տեսակների հարցերով ՄԱԿ նախկին զեկուցող
Քննարկման մասնակիցներ
- Մատիաս Հելման, Միջազգային քրեական դատարանի արտաքին գործողությունների բաժնի իրազեկման բաժանմունքի պետ
- Փիթեր Փրուվ, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի միջազգային հարցերով եկեղեցիների հանձնաժողովի տնօրեն
- Եղիշե Կիրակոսյան, Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ
- Հենրի Թերիո, Գիտական գծով փոխնախագահ և փիլիսոփայության ամբիոնի դոցենտ, Վորսեսթերի պետական համալսարան
- Լուիս Մորենո Օկամպո, Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազ
Քննարկում / Հարցուպատասխան
Եզրափակիչ քննարկում՝ Ֆորումը կեզրափակվի նախագահողի ամփոփումով
Խոսնակ՝ Վահան Կոստնայան, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ