ԶԵԿՈՒՑՈՂՆԵՐ

ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆ

ՀՀ արտաքին գործերի նախարար

2021թ. օգոստոսի 19-ից զբաղեցնում է Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնը:

2000թ․ ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի բակալավրիատը, 2002թ.` նույն ֆակուլտետի մագիստրատուրան, այնուհետև, 2004թ.՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիան՝ ստանալով պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մասնագետի որակավորում: 2005թ. ավարտել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ասպիրանտուրան և պաշտպանել թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով պատմական գիտությունների թեկնածուի աստիճան։

Նա աշխատել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում որպես կրտսեր գիտաշխատող, Հայաստանի ազգային արխիվի հասարակական-քաղաքական փաստաթղթերի բաժնում որպես գլխավոր արխիվագետ:

2012-2013թթ. դասավանդել է Երևանի պետական համալսարանում։

Արարատ Միրզոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է:

2017֊2018թթ. եղել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, «Ելք» խմբակցության անդամ, 2018-2019թթ.՝ ՀՀ առաջին փոխվարչապետ, 2019-2021թթ. ՝ ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ։

Հեղինակ է հայաստանյան և միջազգային մամուլում տպագրված բազմաթիվ վերլուծությունների:

էգիլս ԼԵՎիտս

Լատվիայի Հանրապետության նախկին նախագահ

Ծնվել է 1955 թվականին՝ Ռիգայում (Լատվիա)։ 1972-1990թթ. տարագրության մեջ է գտնվել՝ բնակվելով Գերմանիայում։ Ավարտել է Համբուրգի համալսարանը՝ ստանալով գիտական աստիճան իրավագիտության, ապա նաև քաղաքագիտության բնագավառներում։ Մասնակցություն է ունեցել Լատվիայի անկախության վերականգնման քաղաքական գործընթացներին։ 1992-1993 և 1994-1995 թթ. եղել է Լատվիայի դեսպանը Գերմանիայում, Ավստրիայում, Հունգարիայում և Շվեյցարիայում։

1993-1994 թթ. զբաղեցրել է Լատվիայի փոխվարչապետի և արդարադատության նախարարի պաշտոնները: 1995-2004թթ. ընթացքում հանդիսացել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) դատավոր, իսկ 2004-2019 թթ.՝ Արդարադատության եվրոպական դատարանի դատավոր։

Էգլիս Լևիտսը 2019-2023թթ. պաշտոնավարել է որպես Լատվիայի Հանրապետության նախագահ:

Նա հանդիսանում է միջազգային իրավունքի և պետության պատասխանատվության հարցերով հատուկ ներկայացուցիչ։

Էլիզաբեթ Պրամենդորֆեր

Ժնևի ներկայացուցիչ
Պաշտպանելու պատասխանատվության համաշխարհային կենտրոն

Էլիզաբեթ Պրամենդորֆերը ոճրագործությունների կանխարգելման փորձագետ է, ով մեծ փորձ ունի ՄԱԿ-ում հանցագործությունների վտանգի տակ գտնվող բնակչության պաշտպանության ոլորտում: Նա հանդիսանում է Պաշտպանելու պատասխանատվության գլոբալ կենտրոնի Ժնևի ներկայացուցիչը: 2008թ-ին Գլոբալ կենտրոնը հիմնադրվել է մարդու իրավունքներր միջազգային առաջնորդների, այդ թվում՝ ՄԱԿ-ի նախկին Գլխավոր քարտուղար Քոֆի Անանի, աջակից կառավարությունների և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների աջակցությամբ: Գլոբալ կենտրոնը աշխարհի առաջատար կազմակերպություններից է ՄԱԿ-ում և դրանից դուրս Պաշտպանելու պատասխանատվության (R2P) միջազգային նորմերի հետազորտության և ջատագովության ոլորտում և աշխատում է աշխարհում զանգվածային ոճրագործության հանցանքների՝ ցեղասպանությունների, պատերազմական հանցագործությունների, մարդկության դեմ հանցագործությունների և էթնիկ զտման կանխարգելման համար:

2017թ-ից Էլիզաբեթ Պրամենդորֆերը ներկայացրել է Գլոբալ կենտրոնը Ժնևի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում՝ ինստիտուցիոնալացնելով և ընդլայնելով կենտրոնի աշխատանքը զանգվածային ոճրագործությունների կանխարգելման ուղղությամբ ՄԱԿ մարդու իրավունքների համակարգի ավելի լայն շրջանակում: Իր այս դերում նա կենտրոնանում է առանձին երկրների վերաբերող հարցերով շահերի պաշտպանության վրա՝ համագործակցելով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից հաստատված հետաքննության մեխանիզմների, Համընդհանուր պարբերական դիտարկման և Հատուկ ընթացակարգերի, ինչպես նաև Ժնևում իրականացվող ծրագրերի հետ: Էլիզաբեթ Պրամենդորֆերը նաև ղեկավարում է Կենտրոնի հետազոտական և շահերի պաշտպանության գործունեությունը Լատինական Ամերիկայում՝ ներառյալ այնպիսի երկրներների վերաբերյալ հարցերը, ինչպիսիք են Վենեսուելան և Նիկարագուան:

Նա նախագծել և իրականացրել է շահերի պաշտպանության երկարաժամկետ ռազմավարություններ բազմակողմ մակարդակում ՝ նպատակ ունենալով կանխել և արձագանքել ուժգնացող ճգնաժամերին՝ այդ թվում համագործակցելով բարձրաստիճան պետական պաշտոնյաների և ՄԱԿ-ի ավելի լայն շրջանակի հետ:  Բացի այդ, նա համակարգում է Ժնևում Պաշտպանելու պատասխանատվության հարցերով (R2P) Բարեկամների խմբի հետ (միջտարածաշրջանային խումբը ներառում է ավելի քան 55 պետություններ) կապված աշխատանքը և Կենտրոնի ներգրավվածությունը GAAMAC-ի (Զանգվածային ոճրագործությունների դեմ գլոբալ գործողություն) ցանցի հետ:  Նա նաև ակտիվ մասնակցություն ունի  ամբողջ աշխարհում Գլոբալ կենտրոնի՝ ՄԱԿ և կառավարական պաշտոնյաների, ինչպես նաև իրապաշտպանների համար վերապատրաստման ոճրագործությունների կանխարգելման ոլորտում ծրագրերի մշակման և իրականացման գործում:

Էլիզաբեթ Պրամենդորֆերը հեղինակել և հրատարակել է մի շարք հոդվածներ, գրքերի գլուխներ, և մեկնաբանություննր R2P սկզբունքի և ոճրագործությունների կանխարգելման թեմաներով: Նա պարբերաբար հրավիրվում է ակադեմիական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների, կառավարությունների և այլ շահառուների կողմից՝ հանդես գալու R2P-ի և հարակից թեմաների վերաբերյալ ելույթներով: Պրամենդորֆերը հաճախ ներկայացնում է Գլոբալ կենտրոնը հանրային միջոցառումների, փորձագիտական համաժողովների և այլ բարձր մակարդակի ֆորումների ժամանակ։ Նա ստացել է միջազգային մարդասիրական իրավունքի մագիստրոսի աստիճան (LLM) Ժնևի Հումանիտար իրավունքի և մարդու իրավունքների ակադեմիայում, հումանիտար գործունեության մագիստրոսի աստիճան (MA) Sciences Po համալսարանում (Փարիզ), ինչպես նաև զարգացման հետազոտությունների բակալավրի աստիճան (BA) Լոնդոնի Արևելյան և Աֆրիկյան ուսումնասիրությունների դպրոցում (SOAS) և Քինգս քոլեջում: Նա տիրապետում է անգլերենի, գերմաներենի, ֆրանսերենի և իսպաներենի:

Ֆեռնան դը Վարեն

Ազգային փոքրամասնությունների հարցերով ՄԱԿ նախկին հատուկ զեկուցող

Դոկտոր Ֆեռնան դը Վարենը հրավիրյալ դասախոս է Լիոնի Կաթոլիկ համալսարանում (Ֆրանսիա) և Սարաևոյի համալսարանում (Բոսնիա և Հերցեգովինա): 2017 թվականի օգոստոսից մինչև 2024 թվականի նոյեմբեր հանդիսացել է Փոքրամասնությունների հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող: Մի շարք հետազոտական, ինչպես և հասարակական կազմակերպությունների, ինչպես, օրինակ, Մադրիդյան ակումբի, Համայնքների միջազգային կազմակերպության և Փոքրամասնությունների հարցերով եվրոպական կենտրոնի խորհրդատվական խորհուրդների անդամ է: Վայելում է միջազգային ասպարեզում փոքրամասնությունների իրավունքների և էթնիկ հակամարտությունների կանխարգելման հարցերով աշխարհի առաջատար փորձագետներից մեկի համբավը:

Իր գործունեության և մարդու իրավունքների ու փոքրամասնությունների պաշտպանոթյան հարցում հանձնառության համար արժանացել է մրցանակների, այդ թվում՝ Եվրոպական ազգությունների դաշնային միության մրցանակին (Գերմանիա, 2021թ.), Լեհաստանի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար Ասպետի խաչ շքանշանին (2017թ.), «Լինգուափաքս»-ի մրցանակին (Բարսելոնա/Իսպանիա/, 2004թ.), 2004թ. ներկայացվել է Մարդու իրավունքների Կվանջուի մրցանակին (Հարավային Կորեա), իսկ 2000թ.-ին՝ Թիպ Օ’Նիլլի անվան Խաղաղության կրթաթոշակի (Հյուսիսային Իռլանդիա, Միացյալ Թագավորություն):

Որպես հետազոտող նա շուրջ 300 հրապարակման հեղինակ է, որոնք տպագրվել են ավելի քան 30 լեզուներով:

Մարցին Մարցինկո

Կրակովի Յագելոնյան համալսարանի Իրավագիտության և կառավարման ֆակուլտետի միջազգային հանրային իրավունքի ամբիոնի դոցենտ

Մարչին Մարչինկո՝ իրավաբանական գիտությունների դոկտոր, դոցենտ, աշխատում է Կրակովի Յագելոնյան համալսարանի Իրավագիտության և կառավարման ֆակուլտետի միջազգային հանրային իրավունքի ամբիոնում։ 2007–2021 թվականներին եղել է Յագելոնյան համալսարանի Միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների կենտրոնի համակարգողը։ Նա Լեհաստանի Կարմիր խաչի գլխավոր կոլեգիայի՝ միջազգային մարդասիրական իրավունքի շուրջ հանրային իրազեկման հարցերով ազգային հանձնաժողովի նախագահն է, ինչպես նաև Զինված հակամարտությունների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի Լեհաստանի դպրոցի համակազմակերպիչ և դասախոս։

Համագործակցում է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարության քաղաքացիական կրթության ռազմական կենտրոնի և Լեհաստանի Ռազմածովային ակադեմիայի Նավատորմի հրամանատարության և ռազմածովային գործողությունների դեպարտամենտի հետ։

Անդամակցում է Միջազգային իրավունքի ասոցիացիային (ILA – Լեհական խումբ), Միջազգային իրավունքի եվրոպական միավորմանը (ESIL), Հանրային իրավունքի միջազգային միությանը (ICON-S) և Մարդասիրական օգնության ու պաշտպանության բնագավառում մասնագետների միջազգային ասոցիացիային (PHAP):

Նա հեղինակ և համահեղինակ է գրքերի, գիտական աշխատությունների գլուխների և հոդվածների՝ նվիրված միջազգային անվտանգության իրավական հարցերին, մասնավորապես, միջազգային իրավունքի համատեքստում ահաբեկչության դեմ պայքարին և զինված հակամարտությունների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի կիրառման առնչվող տարատեսակ հարցերին:

Մելանի Օ’Բրայեն

Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության (IAGS) նախագահ

Դոկտոր Մելանի Օ’Բրայենը Արևմտյան Ավստրալիայի համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի միջազգային իրավունքի դոցենտ է և Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության (IAGS) նախագահ: Դոկտոր Օ’Բրայենը 2023-2024 թվականներին եղել է հրավիրյալ պրոֆեսոր/դասախոս Մինեսոտայի համալսարանի Հոլոքոստի և ցեղասպանության ուսումնասիրությունների կենտրոնում, ինչպես նաև հրավիրված հետազոտող՝ Մինեսոտայի համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի Մարդու իրավունքների կենտրոնում (ԱՄՆ): Դոկտոր Օ’Բրայենի ստիպողական ամուսնություն թեմայով ուսումնասիրությունները մեջբերվել են Միջազգային քրեական դատարանի կողմից (ICC), և նա հանդես է եկել որպես amica curia՝ (դատարանի ընկեր) օժանդակ դիրքորոշում ներկայացնող:

Նրա աշխատանքը էական ազդեցություն է ունեցել պետությունների աջակցությունը ստանալու ուղղությամբ՝ ստիպողական ամուսնությունն ընդգրկելու մարդկության դեմ հանցագործությունների վերաբերյալ նախագծում: Նա եղել է ՄԱԿ-ի մի շարք կառույցների փորձագետ-խորհրդատու և հաճախ է հանդես գալիս միջազգային լրատվամիջոցներում՝ միջազգային քրեական իրավունքի վերաբերյալ իր փորձագիտական գնահատականներով:

Դոկտոր Օ’Բրայենը աշխատանքներ և հետազոտություններ է իրականացրել վեց մայրցամաքներում և պարգևատրվել է Ֆիլոն Կտենիդիսի մրցանակով ու Կոնեկտիկուտի նահանգի (ԱՄՆ) կողմից արժանացել է գնահատանքի ցեղասպանության զոհերի արդարության և ճանաչման ուղղությամբ իր գործունեության համար:

Նա Արևմտյան Ավստրալիայի Կարմիր խաչի միջազգային մարդասիրական իրավունքի կոմիտեի անդամ է: 2022 թվականին նա եղել է Սիդնեյի հրեական թանգարանի գիտաշխատող, իսկ 2023 թվականին՝ հրավիրված գիտաշխատող Լաֆբորոյի համալսարանի (Մեծ Բրիտանիա) Ինստիտուտի առաջատար հետազոտությունների կենտրոնում: Նրա վերջին գիրքը՝ «Խտրականությունից դեպի մահ. ցեղասպանության գործընթացը մարդու իրավունքների տեսանկյունից» (Routledge, 2023), անդրադառնում է մարդու իրավունքների միջոցով ցեղասպանության գործընթացի ուսումնասիրությանը:

Փիթեր Փրուվ

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) միջազգային հարաբերությունների գծով տնօրեն

2014թ. ի վեր Փիթեր Փրուվը զբաղեցնում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) միջազգային կապերի գծով եկեղեցիների հանձնաժողովի տնօրենի պաշտոնը՝ պատասխանատու լինելով խաղաղաշինության, զինաթափման և մարդու իրավունքների ոլորտներում ԵՀԽ գործունեության, ինչպես նաև ՄԱԿ համակարգի հետ ԵՀԽ հարաբերությունների համար:

Հանդիսանալով իրավաբան՝ ունի միջազգային ասպարեզում կրոնական կազմակերպությունների շահերը ներկայացնելու երկար տարիների փորձ։ Մինչ ԵՀԽ-ում ներգրավվելը ավելի քան տասներկու տարի զբաղեցրել է Լյութերական համաշխարհային ֆեդերացիայի (LWF)՝ միջազգային հարցերի և մարդու իրավունքների գծով գլխավոր քարտուղարի օգնականի պաշտոնը, իսկ ևս չորս տարի՝ զբաղեցրել քրիստոնեական եկեղեցիների և կազմակերպությունների /էկումենիկ/ իրավապաշտպան միության (EAA) գործադիր տնօրենի պաշտոնը։

Ի թիվս աշխատանքային այլ պարտականությունների՝

2000-2008թթ. զբաղեցրել է նաև Մարդու իրավունքների հարցերով ոչ կառավարական կազմակերպությունների հատուկ հանձնաժողովի նախագահի պաշտոնը (Ժնև),

2009թ. հանդիսացել է Պատասխանատու պետական վարկավորման և փոխառությունների խթանման հարցերով Առևտրի և զարգացման ՄԱԿ համաժողովի (UNCTAD) փորձագիտա-խորհրդատվական խմբի անդամ,

իսկ 2011թ.՝ ՄԻԱՎ ախտորոշման, բուժման, խնամքի և աջակցության հարցերով ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի (UNAIDS) միջազգային խորհրդատվական խմբի անդամ,

2012-2014թթ.՝ Համաշխարհային տնտեսական ֆորումի գլոբալ օրակարգի հարցերով խորհրդակցությունների ցանցի անդամ,

2018թ. մինչ օրս՝ Կրոնի և կայուն զարգացման միջազգային գործընկերության (PaRD) ղեկավար խորհրդի անդամ։

Էնդրյու Ֆորդ

Հանձնակատար, Մարդու իրավունքների և հավասարության իռլանդական հանձնաժողով (IHREC)

Դոկտոր Էնդրյու Ֆորդը Դուբլինի համալսարանի Իրավունքի և կառավարման դպրոցի դոցենտ է, (Միջազգային իրավունք/Մարդու իրավունքներ) և Մարդու իրավունքների և հավասարության իռլանդական հանձնաժողովի (IHREC) հանձնակատար: Դոկտոր Ֆորդն ունի մարդու իրավունքների ոլորտում աշխատանքի ավելի քան 20 տարվա փորձ, որից ավելի քան մեկ տասնամյակն աշխատել է Եվրոպայի խորհրդի (ԵԽ) և Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) հետ՝ որպես մարդու իրավունքների խորհրդական և քաղաքական խորհրդական՝ մասնագիտացած լինելով հակամարտություններից տուժած տարածաշրջաններում մարդու իրավունքների ոլորտում։

Նրա առաջին՝ «Մարդու իրավունքների տեսանկյունից եվրոպական «գորշ գոտիները». Եվրոպայի խորհուրդը և հակամարտ տարածքները» վերտառությամբ  գիրքը վերջերս լույս է տեսել Քեմբրիջի համալսարանի հրատարակչության կողմից, իսկ նրա երկրորդ գիրքը (համահեղինակ է), որը վերաբերում է Եվրոպայի խորհրդի հետ Ռուսաստանի խրթին հարաբերություններին, նախատեսվում է տպագրել 2025թ. սկզբին։

Դեսպան Բլանկա Յամնիշեկ

Պաշտպանության պատասխանատվության Սլովենիայի ազգային պատասխանատու

Բլանկա Յամնիսեկը ստացել է Հոգեբանության մագիստրոսի կոչում 1982 թ. Լյուբլյանայի համալսարանից, 1999 ավարտել է Լյուբլյանայի համալսարանի սոցիալական գիտությունների ֆակուլտետը` մասնագիտանալով միջազգային հարաբերություններ֊դիվանագիտություն ուղղությամբ, 2001 թ. ավարտել է Բրյուսելի CERIS և Փարիզի XI համալսարանի Ժան Մոնեի ֆակուլտետը` ստանալով արվեստների մագիստրոսի աստիճան միջազգային քաղաքականության մասնագիտացմամբ։ Նա անցել է նեյրո֊լեզվաբանական ծրագրավորման վերապատրաստման ծրագիր և 2010 թ. Լյուբլյանայի համալսարանի NLP կենտրոնում ստացել է NLP գլխավոր վարժարարի որակավորում։ 2020 թ. ավարտել է միջնորդ դառնալու կրթությունը։

1991 թ. Սլովենիայի Հանրապետության անկախացումից հետո աշխատել է Տեղեկատվության նախարարությունում, իսկ ավելի ուշ Հանրային կապերի գրասենյակում։ 1994֊1996թթ. եղել է Սլովենիայի պաշտպանության նախարաության հանրային կապերի գրասենյակի ղեկավար։ 1996 թ. նա աշխատանքի է անցել ԱԳՆ ում` ԱՄՆ, Կանադայի, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հետ երկկողմ հարաբերոյթյունների բաժնում։ 1998֊2003 թթ. նա դիվանագիտական գործուղման է մեկնել Բրյուսել` ՆԱՏՕ֊ում Սկլովենայի մշտական ներկայացուցչություն և WEU֊ում որպես խորհրդական։ 2004֊2011 թթ. աշխատել է ԵԱՀԿ֊ում (2005) և Եվրոպայի խորհրդում (2008) Սլովենիայի նախագահությունների դիվանագիտական առաքելություններում։ Նա նաև ղեկավարել է ԵԱՀԿ և Եվրոպայի խորհրդի վարչությունը։ 2011֊2015 թթ. նա ծառայել է, որպես ԵԱՀԿ֊ում, ՄԱԿ֊ի գրասենյակում և Վիեննայում տեղակայված այլ միջազգային կազմակերպություններում Սլովենիայի մշտական ներկայացուցիչ և դեսպան։

Դեսպան Յամնիսեկը նպաստել է մարդու իրավունքների կրթության տարածմանը Սլովենիայի արտաքին քաղաքականության մեջ, հատկապես 2005 թ. ԵԱՀԿ նախագահության ընթացքում։ Նա հիմնել է մարդու իրավուքների կրթական կենտրոն երեխաների համար և համահեղինակել է “ՄԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ” աշխատությունը։ Երեխաների համար մարդու իրավունքների դասավանդման այս գործիքը ներդրվել է մի շարք այլ երկրներում և մինչ օրս հաջողությամբ գործում է։ Ներկայումս “ՄԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ” ծրագիրը իր հանրամատչելության շնորհիվ դասավանդվել է շուրջ 400.000 երեխաների համար աշխարհի 27 երկրներում` 23 լեզուներով։ Դրանով մարդու իրավուքների կրթությունը դարձել է Սլովենիայի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը։

2015 թ. նա նշանակվել է պաշտպանության պատասխանատվության (R2P) հարցերով Սլովենիայի կառավարության ազգային պատասխանտու և ներկայումս հանդիսանում է R2P֊ների պատասխանատուների գլոբալ ցանցի ղեկավարող կոմիտեի անդամ։ Նրա ջանքերը կենտրոնանում են հնարավոր զանգվածային ոճրագործությունների հանգեցնող գործողությունների շուրջ իրազեկվածության բարձրացմանը և կանխարգելմանը, քանի որ R2P հանդիսանում է Սլովենիայի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից։ Դեսպան Յամնիսեկը նաև հանդիսանում է Հոլոքստի հիշատակի միջազգային միությունում (IHRA) Սլովենիայի պատվիրակության ղեկավար, որը քարոզում է կրթություն, հետազոտություն և հիշատակ։ Մարդու իրավունքների կրթությունը և R2P Սլովենիայի Կառավարության և Խորհրդարանի կողմից ընդունվել են որպես արտաքին քաղաքականության գերակայություն ներառվելով Սլովենիայի արտաքին քաղաքականության հռչակագրում և ռազմավարությունում։

Դեսպան Յամնիսեկը ամուսնացած է, ունի 4 զավակ։

Էվելինա Օչաբ

Իրավաբան, իրավապաշտպան և հեղինակ

Դոկտոր Էվելինա Օչաբը իրավաբան է, իրավապաշտպան և հեղինակ: Նա Իրավաբանների միջազգային ասոցիացիայի մարդու իրավունքների ինստիտուտի ծրագրերի գժով ավագ իրավաբան է և «Ցեղասպանության արձագանքման կոալիցիայի» համահիմնադիր: Նրա մասնագիտական գործունեության առանցքում են ցեղասպանությանն առնչվող հիմնահարցերը, որոնց համատեքստում կենտրոնական տեղ են զբաղեցնում ողջ աշխարհում էթնիկ և կրոնական փոքրամասնությունների նկատմամբ հալածանքները՝ այդ թվում Սիրիայում և Իրաքում «ԴԱԵՇ»-ի (Իսլամական պետություն) կողմից իրականացրած ցեղասպանությունը, «Բոկո Հարամ» խմբավորման ոճրագործությունները Արևմտյան Աֆրիկայում, ինչպես նաև Մյանմարում՝ ռոհինջա մահմեդականների, Չինաստանում՝ ույղուրների, Եթովպիայում՝ թիգրայների,  Աֆղանստանում հազարաների նկատմամբ խտրական վերաբերմունքը: 

Դոկտոր Օչաբը շարունակական ջանքեր է գործադրում ուկրաինացի երեխաների առևանգման և Ռուսաստանում ապօրինի որդեգրման դեպքերի վերաբերյալ իրազեկման ուղղությամբ: Նա պատրաստել է ավելի քան ՄԱԿ-ի 30-ից ավել զեկույց (այդ թվում Համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցները), ինչպես նաև ելույթներ է ունեցել և գրավոր զեկուզումներով է հանդես եկել Մարդու իրավունքների խորհրդում, Փոքրամասնությունների հարցերով ՄԱԿ ֆորումում, ԵԽԽՎ-ում, միջազգային և տարածաշրջանային այլ  հարթակներում: Դոկտոր Օչաբը ղեկավարել է մի քանի փաստահավաք առաքելություններ, այդ թվում՝ Իրաքում՝ ԴԱԵՇ-ից վերջինիս ազատագրումից հետո և Ուկրաինայում՝ Ռուսաստանի հարձակումից հետո: Դոկտոր Օչաբը միջազգային իրավունքի և բժշկական բարեվարքության գիտությունների թեկնածու է: Նրա վերջին «Ցեղասպանության հանցագործություններին պետական ​​արձագանքը» գիրքը, որի համահեղինակ է հանդիսանում լորդ Ալթոնը (Լիվերպուլ), անդրադառնում է ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի ձախողումներին: Դոկտոր Օչաբը հանդիսանում է օգոստոսի 22-ը՝ Կրոնի կամ հավատքի հիմքով բռնության զոհերի հիշատակման ՄԱԿ միջազգային օր սահմանելու նախաձեռնության հեղինակը:

Հենրի Թերիո

ԱՄՆ Վորչեստերի պետական համալսարանի պրոռեկտորի տեղակալ

Փիլիսոփայության դոկտոր Հենրի Թերիոն ԱՄՆ Վուսթերի պետական համալսարանի (ՎՊՀ) պրոռեկտորի տեղակալն է, ով նախքան այդ՝ 1998–2017 թվականներին, դասավանդել է համալսարանի փիլիսոփայության ամբիոնում: 1999–2007թթ. ղեկավարել է ՎՊՀ Մարդու իրավունքների կենտրոնը։ Հ.Թերիոյի հետազոտությունների շրջանակն ընդգրկում է ցեղասպանության հերքումը, ցեղասպանության կանխարգելումը, ցեղասպանությունից հետո զոհի և ոճրագործի միջև հարաբերությունները, վնասահատուցումները և կանանց ու աղջիկների նկատմամբ զանգվածային բռնությունը։

Նա դասախոսություններով է հանդես եկել աշխարհի տարբեր երկրներում և լույս է ընծայել բազմաթիվ հանդեսների հոդվածներ և հրատարակությունների գլուխներ։ Թերիոն Հայոց ցեղասպանության հետևանքով պատճառված վնասի հատուցումներն ուսումնասիրող խմբի կողմից 2015թ. հրապարակված «Արդար վճիռ» զեկույցի հիմնական հեղինակն է, ինչպես նաև Սեմյուել Թոթենի հետ համահեղինակել է «Ցեղասպանության մասին ՄԱԿ կոնվենցիան. ներածություն» աշխատությունը (Տորոնտոյի համալսարանի հրատարակչություն, 2019թ.), իսկ Չունհուի Պենի հետ՝ խմբագրել «Զանգվածային բռնության հետևանքները. համապարփակ մոտեցում՝ տեսության և գործնական դեպքերի ուսումնասիրությունների միջոցով» խորագիրը կրող գիրքը («Բլումսբերի» հրատարակչատուն, նախատեսվում է լույս ընծայել առաջիկայում): Հ.Թերիոյի աշխատանքները հրատարակվել են անգլերեն, իսպաներեն, հայերեն, թուրքերեն և այլ լեզուներով։

Հ.Թերիոն երկու ժամկետ անընդմեջ՝ 2017–2019 և 2019–2021 թվականներին, զբաղեցրել է Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի նախագահի պաշտոնը։ 2012 թվականից ի վեր «Ցեղասպանության միջազգային ուսումնասիրություններ» հանդեսի հիմնադիր համախմբագիրն է, իսկ 2007–2012 թվականներին՝ խմբագրել է «Ցեղասպանության ուսումնասիրություններ և կանխարգելում» հանդեսը։ Ներկայումս Թերիոն Հայագիտական ուսումնասիրությունների և հետազոտությունների ամերիկյան ազգային ասոցիացիայի ղեկավար խորհրդի գործադիր կոմիտեի փոխնախագահն է։

Քեթրին Բոմբերգեր

գլխավոր տնօրեն
Անհայտ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի

Վերջին 20 տարիների ընթացքում Քեթրին Բոմբերգերն աշխատանքային գործունեություն է իրականացրել միջազգային հարաբերությունների, մարդու իրավունքների, քաղաքականության և հակամարտությունների կանխարգելման ոլորտներում: 1998թ. ի վեր ղեկավարել է Անհայտ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի (ԱԿԱՀՄՀ) աշխատանքների ծավալումը, որն այսօր մարդու իրավունքների և օրենքի գերակայության տեսանկյունից աշխարհի առաջատար կազմակերպություն է, որի գործունեությունը բացառապես նվիրված է պատերազմի, մարդու իրավունքների խախտումների, միգրացիայի, կազմակերպված հանցավորության, բնական աղետների և այլ պատճառների հետևանքով անհայտ կորած անձանց վերաբերող հարցերի լուծման գործում կառավարություններին օժանդակության ցուցաբերմանը: Նա նշանակվել է ԱԿԱՀՄՀ գլխավոր տնօրեն 2004թ.-ին:

1996թ. հիմնադրվելուց ի վեր ԱԿԱՀՄՀ փոխակերպվել է նախկին Հարավսլավիայի տարածքում հակամարտությունների արդյունքում ծագած պետություններին աջակցություն ցուցաբերող հատուկ մեխանիզմից պայմանագրի հիման վրա գործող համաշխարհային ընդգրկմամբ միջազգային կազմակերպության: Քեթրին Բոմբերգերը հետևողականորեն ձգտել է երաշխավորել, որպեսզի  անհայտ կորած անձանց համաշխարհային մարտահրավերը, որպես հրատապ առաջնահերթություն, ժամանակակից, արդյունավետ և օրենքի գերակայության վրա հիմնված մոտեցմամբ կարգավորման արժանանա կառավարությունների կողմից:

Տիկին Բոմբերգերը աշխատել է հակամարտությունների և հետհակամարտային տարածքներում, ինչպես և աղետներից ու կազմակերպված հանցավորությունից տուժած տարածքներում (Արևմտյան Բալկաններ, Կիպրոս, Հայաստան, Իրաք, Լիբիա, Լիբանան, Ուկրաինա, Մեքսիկա, Կոլումբիա, Հաիթի և Ֆիլիպիններ)՝ օգնելով կառավարություններին, դատարաններին, դատախազներին, ոչ կառավարական կազմակերպություններին, գիտնականներին, ակադեմիկոսներին և այլոց՝ զարգացնելու համար անհայտ կորած անձանց՝ միջոլորտային հանդիսացող խնդիրը հասցեագրելու կարողություն(ներ), այդ թվում՝ արդյունավետ հաստատություններ և օրենսդրություն ձևավորելու միջոցով: Նա բարձրաձայնել է անհայտ կորած անձանց խնդրի մասին բազմաթիվ հանրային հարթակներից՝ ներառյալ ՄԱԿ-ն ու ԱՄՆ Կոնգրեսը, հարցազրույցներ է տվել «ԲիԲիՍի», «Գարդիան», «Նյու Յորք Թայմզ», «Ֆայնենշըլ Թայմզ», «Էկոնոմիստ» և բազում այլ լրատվամիջոցների, ինչպես նաև մասնակցել է հեռուստահաղորդումների ու փաստավավերագրական ֆիլմերի նկարահանումների: Նրա մեծաքանակ պարգևների շարքում է Պատվո լեգեոնի շքանշանի ասպետի կոչման շնորհումը Ֆրանսիայի նախագահի կողմից:

  Նախքան ԱԿԱՀՄՀ կազմում ներգրավվելը, Քեթրին Բոմբերգերն աշխատել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունում,  ՄԱԿ-ում և Միացյալ Նահանգների Սենատում: Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանի Էլիոթի միջազգային հարաբերությունների դպրոցում ստացել է պատմության բնագավառում բակալավրի աստիճան և մերձավորարևելյան ուսումնասիրությունների գծով մասնագիտացմամբ միջազգային հարաբերությունների ոլորտում գիտական աստիճան:

ԱՄՆ քաղաքացի է, ներկայումս բնակվում է Հաագայում (Նիդերլանդներ):

Մարկ ՄակԻննես

Լորդերի պալատի անդամ

Մարկ ՄաքԻննեսը (Կիլվինինգի Լորդ ՄաքԻննես, Բրիտանական Կայսրության գերազանցության կոմանդորի աստիճանի շքանշանակիր) 2016թ․ ի վեր Միացյալ Թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ է՝ հանդիսանալով սահմանադրական հարցերով ՄԹ վարչապետի հատուկ խորհրդական։ Նրա համար առանձնակի հետաքրքրության առարկա է Միացյալ Թագավորությունում սահմանադրական կարգի ամրապնդմանը ուղղված ռազմավարական ծրագրերի մշակումն ու կենսագործումը։ Նրա Առավել լայն կտրվածքով նրա հետաքրքրությունների շրջանակը ներառում է միջազգային զարգացումը, մարդասիրությունն ու հետհակամարտային կայունացումը։

Նրա գիտական հետազոտությունների ոլորտային ընդլայնմանը զուգընթաց ուշադրության կենտրոնում են հայտնվել պատմական անցյալում տեղի ունեցած ցեղասպանությունները։ Լորդ ՄաքԻննեսն ավարտել է Էդինբուրգի և Բաթի համալսարանները, մինչև 2021թ․՝ շուրջ 18 տարի, եղել է Շոտլանդական պահպանողական կուսակցության քարոզչական արշավների գծով ղեկավար, գլխավոր գործադիր տնօրեն, քաղաքական ռազմավարության մշակման մասնագետ։

Մատիաս Հելման

Մատիաս Հելմանը Միջազգային քրեական դատարանի (ICC) Գրասենյակի Հանրային կապերի բաժնի ղեկավարն է, 2024 թվականի օգոստոսից: Մինչ այդ, 2010 թվականի հուլիսից, նա զբաղեցրել է Միջազգային քրեական դատարանի նախագահության արտաքին կապերի խորհրդականի պաշտոնը:

Միջազգային քրեական դատարանում աշխատելուց առաջ պարոն Հելմանը տասը տարի ծառայել է ՄԱԿ-ի Հաագայի նախկին Հարավսլավիայի հարցերով միջազգային քրեական տրիբունալում (ICTY), որից ութ տարին՝ որպես դաշտային գրասենյակների աշխատակից Խորվաթիայում, Սերբիայում և Բոսնիա և Հերցեգովինայում: Նա սկզբում եղել է Հանրային կապերի համակարգող, ապա՝ Տրիբունալի գրասենյակի կապերի պատասխանատու:

Ֆինլանդիայի քաղաքացի պարոն Հելմանը ունի մարդու իրավունքների միջազգային իրավունքի մագիստրոսի աստիճան (LLM, with distinction) Էսեքսի համալսարանից և սլավոնական լեզուների ու մշակույթների մագիստրոսի աստիճան (MA, laudatur) Հելսինկիի համալսարանից:

Յոխեն Բյոհլեր

Հոլոքոստի ուսումնասիրությունների Վիզենթալի անվան Վիեննայի ինստիտուտի տնօրեն

Դոկտոր, պրոֆեսոր Յոխեն Բյոհլերը Հոլոքոստի ուսումնասիրությունների Վիզենթալի անվան Վիեննայի ինստիտուտի տնօրենն է: Նրա փորձագիտական ոլորտն է Հոլոքոստը և 20-րդ դարում Արևելյան Եվրոպայում տեղ գտած բռնությունների պատմությունը: Որպես հրավիրյալ դասախոս՝ դասավանդել է Փարիզի և Յենայի համալսարաններում, ինչպես նաև հանդիսացել է գիտաշխատող Միացյալ Նահանգներում Հոլոքոստի հիշատակի թանգարանում և Յադ Վաշեմ Հոլոքոստի պատմության հուշահամալիրում:

Վերջին շրջանի նրա հրապարակումներն են «Քաղաքացիական պատերազմը Կենտրոնական Եվրոպայում. Լեհաստանի վերականգնումը, 1918-1921թթ.» (Օքսֆորդի համալսարանի հրատարակչություն, 2018թ.) և « 20-րդ դարում Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի պատմության վերաբերյալ Ռաութլեջի ուսումնական ձեռնարկ: Հատոր 4-րդ. բռնություն» (Ռաութլեջ բրիտանական հրատարակչատուն, 2022թ.):

Լուիս Մորենո Օկամպո

Միջազգային քրեական դատարանի հիմնադիր գլխավոր դատախազ

Լուիս Մորենո Օկամպոն նշանակալի դերակատարում է ունեցել որպես դատախազ Արգենտինայում ժողովրդավարական անցման շրջանում (1984-1992թթ.) և որպես Միջազգային քրեական դատարանի հիմնադիր գլխավոր դատախազ:

Նա դատախազի տեղակալն է եղել 1985թ. ռազմական խունտայի գործով դատավարության ժամանակ (այդ մասին պատմող «Արգենտինա, 1985 թվական» ֆիլմը, որի անդրանիկ ցուցադրությունը տեղի է ունեցել 2022թ. սեպտեմբերին, դարձել է «Ոսկե գլոբուսի» մրցանակակիր և հավակնել է ամերիկյան կինոակադեմիայի մրցանակին՝ «Լավագույն միջազգային խաղարկային ֆիլմ» անվանակարգում): Նա դատախազ է եղել նաև նաև 1990թ. [Արգենտինայում} տեղի ունեցած ռազմական վերջին ընդվզման ժամանակ:

Որպես նորաստեղծ և մշտապես գործող միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազ Լ. Մորենո Օկամպոն «շարժման մեջ է դրել» դատարանը՝ սահմանելով դրա կառուցվածքն ու գործառնական առումով ռազմավարական ուղղությունները: Իր պաշտոնավարման ընթացքում նա ձերբակալության օրդեր է դուրս գրել ընդդեմ Սուդանի նախագահ Օմար Ալ Բաշիրի՝ ցեղասպանության հանցագործության համար:

2022թ. դեկտեմբերին Օքսֆորդի համալսարանի հրատարակչությունը լույս է ընծայել Լուիս Մորենո Օկամպոյի «Պատերազմը և արդարությունը 21-րդ դարում. Միջազգային քրեական դատարանի թեմատիկ ուսումնասիրությունը և դատարանի փոխազդեցությունն ահաբեկչության դեմ պայքարի հետ» գիրքը:

Ներկայումս նա հրավիրյալ դասախոս է Հարավային Կառոլինայի համալսարանի Կինեմատոգրաֆիական արվեստի դպրոցում՝ հետազոտելով, թե ինչպես են կինոնկարները ձևավորում պատկերացումներ պատերազմի, հանցագործության և արդարության մասին: Նաև Սան Պաոլոյի համալսարանում ղեկավարում է համաշխարհային կարգի վրա նորարարության ազդեցությունն ուսումնասիրող ծրագիր:

Նախկինում հրավիրյալ դասախոս է եղել Ստենֆորդի, Հարվարդի, Ալ Քուդ և Հրեական համալսարաններում:

Լ. Մոռենո Օկամպոն առցանց տիրույթում և սոցիալական հարթակներում՝

https://luismorenoocampo.com/

https://x.com/MorenoOcampo1

Միրզա Դինայի

«Ավրորա» մարդասիրական մրցանակի դափնեկիր

2019թ. «Ավրորա» մարդասիրական մրցանակի դափնեկիր, եզդի իրավապաշտպան, Գերմանիայում տեղակայված «Օդային կամուրջ Իրաք») հասարակական կազմակերպության համահիմնադիր և Գոյակցության տուն Սինջարում (քաղաք Իրաքում) հասարակական նախաձեռնության հիմնադիր:

Իրաքի նախագահի ոչ մահմեդական փոքրամասնությունների գործերով նախկին խորհրդատու: Իրաքյան փոքրամասնությունների հարցերով փորձագետ է: Դափնեկիր է 2016թ. շնորհված ոսկե Շտաուֆեր մեդալի, որը գերմանական Բադեն-Վյուրտեմբերգ երկրամասի վարչապետի կողմից բացառիկ անձնվեր գործունեության համար շնորհվող բարձրագույն մրցանակն է:

2023թ. Մ.Դինային ստացել է ԱՄՆ պետքարտուղարության կողմից շնորհված կրոնական ազատության միջազգային մրցանակը՝ Իրաքում փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության և խաղաղության, գոյակցության ու  բազմազանության խթանման գործում ունեցած դերակատարության համար:

Իր ողջ կյանքը Միրզա Դինային նվիրել է իրաքյան պատերազմից տուժած անձանց փրկությանը, ԻԼԻՊ-ի ահաբեկիչների վերահսկողության տակ հայտնված տարածքներից կանանց և երեխաների տարհանմանն ու նրանց կազդուրմանն ու աջակցության ցուցաբերմանը: Նա անձամբ է տեղափոխել մարդկանց անվտանգ վայրեր ու առաքել սնունդ և ջուր մեկուսի տարածքներ նույնիսկ ուղղաթիռի կործանումից փրկվելուց հետո:

Միրզա Դինային սերում է հարգանք վայելող եզդիական ընտանիքից: Նա ուսանել է ավագ դպրոցում, երբ սկսել է պատմվածքներ գրել եզդիների և այն հալածանքների մասին, որոնց նրանք առերեսվել են: Իր համայնքին օգնելու մղումով՝ նա Մոսուլում ընդունվել է բժշկական դպրոց և միացել ուսանողական մի խմբի, որը բողոքի ակցիաներ է իրականացրել իրաքյան քաղաքական վարչակարգի դեմ: Մտահոգ լինելով սեփական անվտանգության համար՝ 1992թ. նա փախուստի է դիմել Իրաքյան Քուրդիստան: Այնտեղ ծայր առած քաղաքացիական պատերազմի ընթացքում նա ապաստան է ստացել Գերմանիայում, որտեղ դարձել է եզդիական համայնքի ականավոր անդամ: Սադամ Հուսեյնի վարչակարգի տապալումից հետո Մ.Դինային դարձել է փոքրամասնությունների հարցերով Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանիի խորհրդատուն:      

Վենսան Դյուկլեղը

Ռայմոնդ Արոն կենտրոնի հետազոտող

Պատվավոր պրոֆեսոր, դոկտոր Վենսան Դյուկլեղը գիտաշխատող է Ռայմոնդ Արոնի անվան կենտրոնում (գործում է Փարիզի քաղաքական գիտությունների կենտրոնի ներքո)՝ հանդիսանալով փիլիսոփայական, քաղաքական և պատմական ուսումնասիրություններ իրականացնող այս կենտրոնի նախկին տնօրեն, ինչպես և Քաղաքական ուսումնասիրությունների փարիզյան ինստիտուտի նախկին դասախոս (դասավանդել է Ցեղասպանության և ցեղասպան գործընթացի համաշխարհային պատմություն առարկան): Մասնակցություն է ունեցել Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության վերաբերյալ վերջին հարյուրամյակի հետազոտությունների թեմայով 2015թ. մարտին հրավիրված գիտաժողովին՝ հանդես գալով որպես միջոցառման կազմակերպիչներից մեկը: 2016-2018թթ. նախագահել է Ցեղասպանությունների և զանգվածային ոճրագործությունների հետազոտությունն ու դասավանդումն ուսումնասիրող հանձնախումբը (զեկույցը լույս է ընծայել Քաղաքական գիտությունների կենտրոնի հրատարակչությունը 2018թ.-ին):

2019-2021թթ. նախագահել է Ռուանդային և տուտսիների ցեղասպանությանը վերաբերող ֆրանսիական արխիվների հետազոտման հանձնաժողովը (զեկույցն անգլիալեզու տարբերակով հրապարակվել է vie-publique.fr կայքում՝ հետևյալ հղմամբ. https://www.vie-publique.fr/rapport/284672-france-rwanda-et-le-genocide-des-tutsi-1990-1994-english-version): Պրոֆեսոր Դյուկլեղը բոլորովին վերջերս է վերադարձել Սակրամենտոյի պետական համալսարանից, որտեղ նա ելույթ է ունեցել Ցեղասպանությունների միջազգային 6-րդ համաժողովին:

2022 և 2023 թվականներին Ռուանդայի համալսարանի հետ համատեղ կազմակերպել է Ռուանդայում տուտսիների դեմ իրագործված ցեղասպանության թեմայով միջազգային գիտաժողովի երկու նստաշրջան (դրանց ընթացքում ներկայացված զեկուցումների մեծ մասը հասանելի է cirre.hypotheses.org կայքում): Որպես ցեղասպանությունների, ցեղասպան գործընթացների և ցեղասպանության կանխարգելման հարցերով պատմաբան՝ 2014թ. ի վեր հրատարակել է մի շարք ուսումնասիրություններ:

Վլադիմիր Վարդանյան

Ծնվել է 1979թ. օգոստոսի 26-ին Երևանում:

2000թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: 2002թ.՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան: Իրավագիտության մագիստրոս: 2002թ. ընդունվել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ասպիրանտուրան, 2004թ.՝ տեղափոխվել ԵՊՀ ասպիրանտուրան: Իրավաբանական գիտությունների թեկնածու:

2003-2006թթ. եղել է ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի իրավախորհրդատվական ծառայության գլխավոր մասնագետ, 2006-2013թթ.՝ նույն ծառայության միջազգային պայմանագրերի բաժնի վարիչ, 2013-2016թթ.՝ նույն ծառայության պետ: 2016-2018թթ.՝ ՀՀ ՍԴ խորհրդական: 2005 թվականից ԵՊՀ դասախոս է: 2007-2015թթ.՝ Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի դասախոս: 2014-2015թթ.՝ Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի միջազգային և եվրոպական իրավունքի ամբիոնի վարիչ: 2016-2019թ. հունվար՝ «Սահմանադրական մշակույթ» միջազգային վերլուծական կենտրոնի գործադիր տնօրեն: 2018թ. ապրիլ-2019թ. հունվար՝ ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար:

2015 թվականից Իրավաբանների համահայկական խորհրդաժողովի խորհրդին առընթեր «Հայոց ցեղասպանության իրավական հարցերի» գիտավերլուծական կենտրոնի համակարգողն է: 2018 թվականից՝ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամ:

2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

2019թ. հունվարի 18-ին ընտրվել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

Անդամակցում է Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիային (International Association of Genocide Scholars (IAGS)), Արդարադատության և մարդու իրավունքների հայկական իրավաբանական կենտրոնի (Armenian Legal Center for Justice and Human Rights) հոգաբարձուների խորհրդին, «Միջազգային և համեմատական իրավունքի հայկական տարեգրքի» և «Իրավական նախաձեռնություն» համառուսաստանյան գիտագործնական ամսագրերի խմբագրական խորհուրդներին, «Միջազգային իրավունքի բելառուսական տարեգրքի» միջազգային խմբագրական խորհրդին: Հայաստանի միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի (ICLaw) համահիմնադիր է: Համագործակցում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ: 1949թ. Ժնևի առաջին կոնվենցիայի 2016թ. մեկնաբանությունների (հայաստանյան) գրախոսողն է: Եվրոպայի խորհրդի «Զինված ուժերում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման ամրապնդումը Հայաստանում» ծրագրի փորձագետ է, «Մարդու իրավունքները զինված ուժերում» ուսումնական դասընթացի ծրագրի համահեղինակ:

Մեկ մենագրության և 30-ից ավելի գիտական հոդվածների հեղինակ է:

Անդրանիկ Շիրինյան

«Freedom House»-ի հայաստանյան ներկայացուցիչ

Անդրանիկ Շիրինյանն «Ֆրիդոմ Հաուզ» ոչ կառավարական կազմակերպության հայաստանյան  ներկայացուցիչն է, մարդու իրավունքների, արդարության և ժողովրդավարական կառավարման գաղափարական ջատագով է: Նրա աշխատանքային գործունեությունը ընդգրկում է հարցերի լայն շրջանակ՝ ներառյալ քաղաքացիական հասարակության ամրապնդումը, հաշվետվողականության մեխանիզմների առաջ մղումն ու օրենքի գերակայության խթանումը: Անդրանիկ Շիրինյանը կարևոր դերակատարում է ունեցել համակարգային այնպիսի մարտահրավերների հասցեագրման գործում, ինչպիսիք են հասարակության խոցելի խմբերի պաշտպանությունը, զանգվածային լրատվամիջոցների ազատությունն ու  ներառական քաղաքականությունների խթանումը:

Վերջին ժամանակահատվածում նրա ուշադրության կենտրոնում են գտնվել նաև Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների ու մարդասիրական ճգնաժամը, հայերի բռնի տեղահանման փաստագրումն ու տարածաշրջանի հանդեպ միջազգային ուշադրության սևեռումը: Հենվելով արտերկրում իր գործնական փորձառության վրա, ներառյալ իրականացրած ուսումնասիրություններն Իտալիայում ու Էստոնիայում, Անրդանիկ Շիրինյանը համակողմանի դիտանկյունի ներքո փոխկապակցում է տեղական մարտահրավերները մարդու իրավունքներին և ժողովրդավարությանն առնչվող գլոբալ նախաձեռնությունների հետ:

Անահիտ Մանասյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

Կրթություն

  • 2016թ. հունվար-հունիս — ԱՄՆ Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոց
  • 2010-2013թթ. — ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտուրա
  • 2008-2010թթ. — ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրա (գերազանցության դիպլոմ)
  • 2004-2008թթ. — ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատ (գերազանցության դիպլոմ)

Աշխատանքային գործունեություն

  • 2023թ. ապրիլից մինչ օրս — ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան
  • 2022թ. նոյեմբերից — 2023թ. ապրիլ — ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալ
  • 2022թ. ապրիլից օգոստոս — ԵՄ աջակցությամբ իրականացվող «Հայաստանում արդարադատության համակարգի ամրապնդում» ծրագրի ավագ իրավական փորձագետ
  • 2015թ-ից մինչ օրս — ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ
  • 2019թ. հունվարից 2021թ. հուլիս — Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր
  • 2017թ. փետրվարից 2019թ. հունվար — Արդարադատության ակադեմիայի՝ գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր
  • 2016թ. դեկտեմբերից 2018թ. մարտ — ՀՀ Սահմանադրական դատարանի խորհրդական
  • 2014թ.-ից 2016թ. դեկտեմբեր — ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի ավագ խորհրդական
  • 2013-2014 թթ. — ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական
  • 2014թ.-ից 2021թ. հուլիս — դասախոս` ՀՀ արդարադատության ակադեմիայում
  • 2012թ.-ին — ստաժավորում Հունգարիայի Սահմանադրական դատարանում
  • 2010-2015թթ. — Երևանի պետական համալսարանի Սահմանադրական իրավունքի ամբիոնի դասախոս
  • 2009 — 2013թթ. — ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի օգնական
  • 2008-2009թթ. — փորձագետ ՀՀ արդարադատության նախարարի աշխատակազմում

Մասնակցությունը մասնագիտական/գիտական կառույցներին

  • 2024թ մարտի 1-ից մինչ օրս — Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI) Կառավարման խորհրդի անդամ։
  • 2023թ. դեկտեմբերի 20-ից մինչ օրս — Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեում (ԽԿԿ, CPT) Հայաստանի անդամ
  • 2022թ. նոյեմբերից — 2023թ. ապրիլ — ՀՀ արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի անդամ
  • 2022թ. նոյեմբերից — 2023թ. ապրիլ — ՀՀ գլխավոր դատախազին առընթեր Էթիկայի հանձնաժողովի նախագահ
  • 2022թ. նոյեմբերից — 2023թ. ապրիլ — ՀՀ դատախազության «Օրինականություն» գիտագործնական պարբերականի խմբագրական խորհրդի նախագահ, 2023թ. հունիսից` խմբագրական խորհրդի անդամ
  • 2022թ. մարտից 2022թ. նոյեմբեր — Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ
  • 2020թ. օգոստոսից 2022թ. նոյեմբեր — Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամ
  • 2020թ. հունվարից 2021թ. հունվար — Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ
  • 2021թ. փետրվարից մինչ օրս — Ուկրաինայում հրատարակվող «JURIDICA» միջազգային գիտական ամսագրի խմբագրական խորհրդի անդամ
  • 2020թ. հունվարից մինչ օրս — Վարշավայում հրատարակվող «Քաղաքագիտական հետազոտություններ» միջազգային գիտական ամսագրի խմբագրական խորհրդի անդամ
  • 2019թ.-ից 2021թ. հուլիս — Եվրոպայի խորհրդի HELP հեռավար հարթակի Հայաստանյան ներկայացուցիչ
  • 2015թ.-ից մինչ օրս — ՀՀ ԲՈԿ-ի` ԵՊՀ-ում գործող իրավագիտության 001 մասնագիտական խորհրդի անդամ
  • 2015թ.-ից 2019թ. — ՀՀ ԲՈՀ-ի` ԵՊՀ-ում գործող իրավագիտության 001 մասնագիտական խորհրդի գիտական քարտուղար
  • 2016թ.-ից մինչ օրս — «Սահմանադրական մշակույթ» միջազգային վերլուծական կենտրոնի հոգաբարձուների խորհրդի անդամ
  • 2016թ.-ից 2017թ. — «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագիծը մշակող աշխատանքային խմբի անդամ
  • 2013թ.-ից 2020թ. — տարածաշրջանային «Հարավային Կովկաս իրավաբանական ամսագրի» խմբագրական խորհրդի անդամ
  • 2012թ.-ից 2018թ. — ՀՀ սահմանադրական դատարանի տեղեկագրի ռուսերեն հավելվածի հրատարակչական խմբի անդամ
  • 2012թ.-ից 2017թ. — Մոսկվայում հրատարակվող «Համեմատական սահմանադրական տեսություն» միջազգային գիտական հանդեսի տարածաշրջանային թղթակից
  • 2008թ.-ից մինչ օրս — ՀՀ իրավաբանների միության անդամ

Գիտական աստիճան, կոչում

 Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Այլ տեղեկություններ

Հեղինակ և համահեղինակ է 11 մենագրությունների, 4 ուսումնական ձեռնարկների և 7 տասնյակից ավելի գիտական հոդվածների, որոնք հրատարակվել են Հայաստանյան և միջազգային հեղինակավոր հրատարակչությունների կողմից (այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Լեհաստանում, Լիտվայում, Լատվիայում, Բոսնիա և Հերցեգովինայում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում, Բելառուսում)։ Որպես փորձագետ մասնակցել է միջազգային տարբեր կառույցների (ԵԱՀԿ, Եվրոպայի խորհուրդ, ՄԱԿ և այլն) կողմից մի շարք հարցերի վերաբերյալ եզրակացությունների, հետազոտությունների, ձեռնարկների նախապատրաստման գործընթացներին, դասախոսություններով հանդես է եկել միջազգային մի քանի սեմինարների շրջանակներում և արտասահմանյան տարատեսակ գիտական և ուսումնական հաստատություններում (այդ թվում` Վրաստանում, Հունգարիայում, Ուկրաինայում):

Էդիտա Գզոյան

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն

Պ. գ. թ. Էդիտա Գզոյանը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենն է, ինչպես նաև՝ հիմնադրամի առաջատար հետազոտողներից մեկը։

Նա իր՝ «միջազգային հարաբերություններ» մասնագիտությամբ բակալավրի, մագիստրոսի և թեկնածուի աստիճանները ստացել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, իրավագիտության մագիստրոսի աստիճանը՝ Հայաստանի ամերիկյան համալսարանում։

Էդիտա Գզոյանը մասնագիտացած է Հայոց ցեղասպանության իրավական և պատմական կողմերի, համեմատական ցեղասպանագիտության և Հայաստանի առաջին հանրապետության (1918-1920) պատմության ուսումնասիրության մեջ։

Հեղինակ է մի քանի գրքերի, ազգային և միջազգային ամսագրերում մի քանի տասնյակ հրապարակումների և International Journal of Armenian Genocide Studies հանդեսի խմբագիրն է։

Գուրգեն Պետրոսյան

Իրավական հարցերի գծով հայաստանյան փորձագետ

Օրենսդրական իրավունքի գծով Հայդելբերգի համալսարանի մագիստրոս, դոկտոր Գուրգեն Պետրոսյանն իրավական հարցերով հայաստանյան փորձագետ է, ով մասնագիտացած է միջազգային քրեական իրավունքի, միջազգային իրավունքի և մարդու իրավունքների բնագավառներում: Նա դասավանդում է Ֆրիդրիխ-Ալեքսանդրի անվան Էռլանգեն-Նյուրնբերգի համալսարանում, Այխշտետ-Ինգոլշտադի կաթոլիկ համալսարանում և Երևանի պետական համալսարանում: Նախքան վերադառնալը «Նյուրնբերգյան սկզբունքների միջազգային ակադեմիա» հիմնադրամ, դոկտոր Պետրոսյանը խորհրդատվական ծառայություններ է մատուցել Գերմանիայի ամենախոշոր տեքստիլ ձեռնարկություններից մեկին՝ «Մատակարարումների շղթաների իրավական համալիր փորձաքննություն-աուդիտի իրականացման մասին» գերմանական ակտին համահունչ բիզնեսի վարման համատեքստում մարդու իրավունքներին վերաբերող ասպեկտների առնչությամբ: Ավելի վաղ նա աշխատել է Ֆրիդրիխ-Ալեքսանդրի անվան Էռլանգեն-Նյուրնբերգի համալսարանի միջազգային քրեական իրավունքի հետազոտությունների բաժնում՝ ղեկավարելով այն: Իր պաշտոնավարման ընթացքում հաջողությամբ վարել ու ավարտին է հասցրել Գերմանիայի արտաքին գործերի նախարարության, ինչպես և Գերմանական հետազոտական հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացված հետազոտական ծրագրեր: Այդ ծրագրերն առնչվում են այնպիսի թեմաների, ինչպիսիք են «Դատավարությունների տևողությունը Միջազգային քրեական դատարանում» և «Տուժողների իրավունքները Միջազգային քրեական դատարանում»:

2016-2019թթ. դոկտոր Պետրոսյանը հանդիսացել է «Նյուրեմբերգի դատավարական խաղի» (համալսարանական թիմերի մասնակցությամբ անցկացվող խաղարկային դատավարության միջազգային մրցույթի) կազմակերպիչներից մեկը: Աջակցություն է ցուցաբերել Հայաստանի Հանրապետությանն ու Իրաքյան Քուրդիստանի ինքնավար շրջանին միջազգային քրեական իրավունքը վերջիններիս իրավական համակարգերում ներառելու գործում: Դոկտոր Պետրոսյանը որպես իրավախորհրդատու աշխատել է նաև Հայաստանում, որտեղ իր նշանակալի նպաստն է բերել «Մարդու իրավունքների հելսինկյան ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից կալանավայրերի հետաքննողական ծրագրին: Բացի այդ՝ արժեքավոր մասնագիտական փորձ է ձեռք բերել ՀՀ արդարադատության նախարարությունում:

   Դոկտոր Պետրոսյանը օրենսդրական իրավունքի բակալավրի աստիճան է ստացել Երևանի պետական համալսարանում, որին հաջորդել է օրենսդրական իրավունքի մագիստրոսի աստիճանի շնորհումը Հայդելբերգի համալսարանում, իսկ ավելի ուշ՝ նույն բնագավառում գիտությունների թեկնածուի դոկտորական աստիճանի ձեռք բերումը Ֆրիդրիխ-Ալեքսանդրի անվան Էռլանգեն-Նյուրնբերգի համալսարանում: Հանդես է գալիս միջազգային քրեական իրավունքի, միջազգային իրավունքի և մարդու իրավունքների վերաբերյալ հրապարակումներով: 2019թ. ի վեր Իրավաբանների հայ-գերմանական ասոցիացիայի նախագահն է և [ձեռնարկությունների կողմից ԳԴՀ օրենսդրությամբ սահմանված չափանիշներին] Համապատասխանության գերմանական ինստիտուտի անդամ:

Rebecca A. Shoot

Rebecca A. Shoot is an international lawyer and democracy and Executive Director of Citizens for Global Solutions. She is the Co-Convener of the Washington Working Group for the International Criminal Court and Co-Founder and Convener of ImPACT Coalitions on International Judicial Institutions and International Anti-Corruption Court. She serves on the boards or advisory committees of several organizations and coalitions, including Integrity Initiatives International, which leads the campaign for an International Anti-Corruption Court, and the Coalition for the United Nations We Need.

In nearly a decade with the National Democratic Institute (NDI), Rebecca held numerous positions in headquarters and the field supporting and leading democracy and governance programs in Central and Eastern Europe and Southern and East Africa. She subsequently moved to a leadership role steering NDI’s Governance projects globally and directing programming for the bipartisan House Democracy Partnership of the U.S. House of Representatives. Rebecca created a global parliamentary campaign for Democratic Renewal and Human Rights as Senior Advisor to Parliamentarians for Global Action (PGA), an international network of legislators committed to collaboration to promote democracy, human rights, and the rule of law. Prior to that, she directed PGA’s International Law and Human Rights Programme and ran PGA’s office in The Hague. Most recently, she helmed global programming to promote criminal justice reform and gender equality for the American Bar Association Rule of Law Initiative.

Rebecca has spoken at high-level conferences and events on five continents (and increasingly, globally through online platforms). Her publications include the first Global Parliamentary Report (IPU & UNDP 2012), Political Parties in Democratic Transitions (DIPD 2012), and Navigating between Scylla and Charybdis: How the International Criminal Court Turned Restraint Into Power Play (Emory Int’l L. Rev. 2018), which was honored with the Emory International Law Review’s Founder’s Award for Excellence in Legal Research and Writing.

Rebecca earned a Juris Doctorate with Honors from Emory University School of Law, where she received several academic distinctions, including the David J. Bederman Fellowship in International Law and Conley-Ingram Scholarship for Public Interest Leadership. She earned a Master of Science in Democracy & Democratisation from University College London School of Public Policy and a Bachelor of Arts Magna Cum Laude in Political Science from Kenyon College. She holds certificates in Conflict Analysis from the U.S. Institute of Peace and in Public International Law from The Hague Academy of International Law.

She is admitted to practice law in the District of Columbia and is a member of several bar associations, including the American Branch of the International Law Association (ABILA), where she serves as Advocacy Director for the International Criminal Court (ICC) Committee. She served as a Visiting Professional in the Presidency of the ICC and has provided pro bono legal expertise to The Carter Center, International Refugee Assistance Project, United Nations Working Group on Enforced and Involuntary Disappearances, and U.S. Marine Corps University, where she helped develop the international humanitarian law curriculum.

ԵՂԻՇԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ

Եղիշե Կիրակոսյանը հանդիսանում է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը։ Նա ի պաշտոնե ներկայացնում է Հայաստանի Հանրապետության շահերը Արդարադատության միջազգային դատարանում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, ներդրումային և առևտրային արբիտրաժային տրիբունալներում, ինչպես նաև օտարերկրյա դատարաններում և հաշտարարության գործընթացներում։ Պարոն Կիրակոսյանը 2008թ.-ից ի վեր զբաղեցնում է մի շարք բարձր պետական պաշտոններ, ներառյալ՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնականի, արդարադատության փոխնախարարի և վարչապետի խորհրդականի պաշտոնները։

Պետական ծառայությանը զուգահեռ 2006թ.-ից ի վեր պարոն Կիրակոսյանը ակտիվորեն զբաղվում է գիտակրթական գործունեությամբ՝ դասավանդելով Հայաստանի մի շարք բուհերում։ Ներկայումս նա ղեկավարում է Երևանի պետական համալսարանում «Միջազգային դատարաններ և արբիտրաժ» մագիստրոսական ծրագիրը։ Նա դասավանդում է «Միջազգային հանրային իրավունք», «Արդարադատության միջազգային դատարան», «Միջազգային պայմանագրերի մեկնաբանում» և «Ռազմավարական դատավարություն» դասընթացները։ Պարոն Կիրակոսյանի գիտական հետաքրքրությունների շրջանակը ներառում է միջազգային դատարանների և արբիտրաժի ոլորտները, պետությունների պատասխանատվությանը վերաբերող հարցերը, հակազդման միջոցները և միջազգային իրավունքի կիրառման արդյունավետությունը։

Գյուլնարա Շահինյան

Գյուլնարա Շահինյանը մարդու իրավունքների հարցերով միջազգային հեղինակավոր իրավաբան է և լեզվաբան, զգալի փորձ ունի գենդերային հավասարության, ստրկության ավանդական ձևերի և մարդկանց թրաֆիքինգի ոլորտներում տարվող աշխատանքներում: Հայաստանի անկախության հռչակումից ի վեր նա իր ջանքերն է ուղղել ժողովրդավարության, օրենքի գերակայության և խաղաղության ամրապնդմանը` աշխատելով սահմանամերձ համայնքների կանանց և երիտասարդների հետ: Նրա՝ խաղաղության կերտմանը միտված աշխատանքը ճանաչված է ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային մակարդակներում:

Գ. Շահինյանն ավարտել է Երևանի պետական համալսարանը և Սանկտ Պետերբուրգի համալսարանը, մի շարք մասնագիտական որակավորումներ է ստացել եվրոպական և ամերիկան համալսարաններում: Նա հիմնադրել և նախագահում է երեսնամյա խաղաղարար աշխատանքի պատմություն ունեցող «Ժողովրդավարությունն այսօր» ՀԿ-ը, որը գործում է թե՛ Հայաստանի, թե՛ տարածաշրջանային և միջազգային մակարդակներում:

Ներպետական գործունեության տեսանկյունից՝ Գ. Շահինյանը պաշտոնավարել է որպես Երևանի քաղաքապետարանի ընտրված անդամ և արտաքին կապերի վարչության պետ, իսկ միջազգային մակարդակով նա պատմություն է կերտել 2008թ.-ին, երբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընտրվել է որպես ստրկության ժամանակակից դրսևորումների հարցերով ՄԱԿ-ի առաջին հատուկ զեկուցող: Գ. Շահինյանն ընտրվել է նաև ՄԱԿ-ի ստրկության ժամանակակից դրսևորումների հարցերով հիմնադրամի նախագահ և ղեկավարել է բազմաթիվ փորձագիտական աշխատանքային խմբեր: Համագործակցել է ՄԱԿ-ի տարբեր ստորաբաժանումների հետ, այդ թվում՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության (ILO), ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցագործության դեմ պայքարի գրասենյակի (UNODC) և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի (OHCHR):

Գ. Շահինյանը եղել է Միջկառավարական հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալը, ով մշակել է Թրաֆիքինգի դեմ գործողությունների մասին եվրոպական կոնվենցիան (CAHTEH), իսկ ավելի ուշ եղել է Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի փորձագետների խմբի (GRETA) առաջին փոխնախագահը: Նա մեծ դեր է ունեցել Կոնվենցիայի իրագործման վերահսկման գործում և ծավալուն աշխատանք է կատարել ավելի քան 40 երկրներում ստրկության և մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի քաղաքականության, օրենքների փաստաթղթավորման և մշակման ուղղությամբ: Նրա զեկույցներն ու հանձնարարականները ներկայացվել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային,  OHCHR-ին և ԵԽ Թրաֆիքինգի դեմ գործողությունների հանձնաժողովին:

Որպես միջազգային խորհրդատու՝ նա աշխատել է ՄԱԿ-ի բազմաթիվ գործակալությունների, միջազգային կազմակերպությունների և պետությունների հետ և ներկայացրել է “amicus curiae” բնույթի ամփոփագրեր միջազգային դատարաններին: Իր ժամանակի և իմացությունների մեծ մասը նա նվիրել է աշխարհի տարբեր անկյուններում ստրկության և թրաֆիքինգի զոհ դարձած անձանց հետ աշխատելուն: Նա երախտագիտության նամակներ է ստացել Աֆրիկայի քաղաքացիական հասարակության բազմաթիվ խմբերից:

1995թ.-ից նա ակտիվորեն ներգրավված է խաղաղության ամրապնդման, հակամարտությունների կարգավորման և գենդերային հավասարության ոլորտներում: Նա բազմաթիվ գնահատումներ և դասընթացներ է անցկացրել Հայաստանում և նրա սահմաններից դուրս, եղել է միջազգային գիտաժողովների առանցքային զեկուցող և բազմաթիվ հրապարակումների հեղինակ:

Գ. Շահինյանը ձեռնարկներ է հրատարակել խաղաղաշինության, մարդկանց թրաֆիքինգի, կանանց, խաղաղության և անվտանգության, երիտասարդական խաղաղություն և անվտանգություն և մի շարք այլ թեմաներով : Նա մի քանի միջազգային կազմակերպությունների խորհրդականների խորհրդի անդամ է և իր ակնառու աշխատանքի համար ստացել է բազմաթիվ մեդալներ և երախտիքի նամակներ պետություններից և քաղաքացիական հասարակության խմբերից:

Դոկտոր Ժան Մեյեր

Ծնվել է 1942 թ. հարավային Ֆրանսիայում՝ նացիստական ներխուժումից փախուստի դիմած ալյազցիների ընտանիքում, մինչև 1959 թ. ապրել է Ան էն Պրովանսում: Ուսանել է պատմություն Փարիզի Նորմալ Սուպեղիողում և Սորբոնում, որից հետո 1965 թ. մեկն էլ Մեքսիկա ուսումնասիրելու մեքսիկական հեղափոխության վերաբերյալ “La Cristiada” բաժինները: 1977 թ. ամուսնացած է պատմաբան Բեատրիս Ռոխասի հետ, ունի հինգ զավակ:

Նա՝ հետազոտողների ազգային համակարգի չափանիշների համաձայն երրորդ աստիճանի նախկին հետազոտող է և Տնտեսական հետազոտությունների և ուսուցման կենտրոնի (CIDE) նախկին դասախոս: Արժանացել է մի շարք պարգևների և կոչումների այդ թվում՝ Գիտության և մշակույթի ազգային մրցանակը 2011-ին, Չիկագոյի համալսարանի կողմից պատվավոր դասախոսի կոչում, Մեքսիկայի լեզուների ակադեմիայի պատվավոր անդամ: Պատվավոր դոկտորի կոչում է ստացել Գուադալախարայի և Պոնտիֆիկալ համալսարաններից:

2008 թ. “Russia and its Empires, 1894-2006” և “The Crusade for Mexico: American Catholics and the religious conflict” գրքերը թարգմանվել են իսպաներեն: Որպես հետազոտող-դասախոս աշխատել է Մեքսիկայի քոլեջում, Սորբոնում, Պերպիգնանի համալսարանում և Միչոականայի քոլեջում: 1993 թ. սկսած աշխատել է CIDE-ում, որտեղ 2000 թ. հիմնել է պատմության բաժին և ISTOR քառամսյա ամսագիրը: Ռուսերեն լեզվով նաև տպագրվել են “The Peasant in Russian and Soviet history”, (1991) “Perestroika” (2 vols.), (1991), and “The great controversy between the Catholic and Orthodox churches”, (2005) աշխատությունները: 2009 թ. տպագրել է “Priestly Celibacy. Its History in the Catholic Church”, 2010 թ. հրապարակել է “Road to Baján” և “Foreign nations facing religious conflict in Mexico” խորագրով համատեղ աշխատությունը:

Մեքսիկայում տպագրվում է “Siglo XXI”, “El Colegio de México”, “Vuelta”, “Jus”, “the CEMCA”, “Fondo de Cultura” և “Tusquets” խմբագրությունների կողմից, Ֆրանսիայում՝ “Gallimard”, “Desclée” և “CLD Editeurs”, իսկ Անգլիայում՝ “Cambridge University Press”: Ամեն կիրակի ընթացիկ միջազգային և ազգային խնդիրների շուրջ նրա հոդվածները տպագրվում են մեքսիկական “El Universal” թերթում:  

Նրա վերջին գրքերն են՝ “The Fable of Ritual Crime” (2012), “Manuel Lozada” (2015), “The Book of my Father” (2016), “Star and Cross: The Judeo- Christian reconciliation”, “If they can be called arrangements …” Chronicle of the religious conflict in Mexico, 1928-1938”, (2021), “The Prophet of the New World” (2022).

Մարիո Բուիլ-Մերսե

Քաղաքական հարցերով ավագ պաշտոնյա, Ցեղասպանության կանխարգելման և պաշտպանելու պատասխանատվության հարցերով ՄԱԿ գրասենյակի աշխատակազմի ղեկավար

Մարիո Բուիլ-Մերսեն ծնվել է Իսպանիայի Լեիդա քաղաքում 1973թ.: Նրա ակադեմիական կրթությունը ներառում է Բարսելոնայի ինքնավար համալսարանում քաղաքական գիտության և ժուռնալիստիկայի բակալավրի աստիճանը (1996թ.), Ջորջթաունի համալսարանում արտասահմանյան ծառայության մագիստրոսական աստիճանը (1999թ.) և Օքսֆորդի համալսարանում եվրոպական քաղաքականության ու հասարակարգի փիլիսոփայության մագիստրոսի աստիճանը (2003թ.):   

Ներկայումս պարոն Բուիլ-Մերսեն քաղաքական հարցերով ավագ պաշտոնյա է՝ 2021թ. ի վեր հանդիսանալով Ցեղասպանության կանխարգելման և պաշտպանելու պատասխանատվության հարցերով ՄԱԿ գրասենյակի աշխատակազմի ղեկավարը: Նախքան այդ պաշտոնը զբաղեցնելը, 2010-2021թթ. աշխատել է նույն այդ գրասենյակում՝ որպես քաղաքական հարցերով պատասխանատու: Այս պաշտոնին նախորդել են նշանակումները որպես քաղաքական հարցերի համար պատասխանատու պաշտոնյա ՄԱԿ համակարգում՝ ներառյալ Քաղաքական ու խաղաղաշինության հարցերի դեպարտամենտի միջնորդական ջանքերին աջակցման ստորաբաժանումը (2007-2010), ՄԱԿ Հակաահաբեկչական կոմիտեի գործադիր տնօրինությունը (2006-2007) և Իրաքին աջակցման ՄԱԿ առաքելության Սահմանադրական կարգի ապահովմանն օժանդակության գրասենյակը: 

Նախընթաց մասնագիտական փորձը ներառում է խորհրդատվական ծառայությունների մատուցումը Եվրոպական խորհրդարանի Արտաքին հարաբերությունների, Սահմանադրական հարցերի և Զարգացման հարցերի հանձնաժողովներին, Քարտերի անվան կենտրոնի՝ մասնակցային ժողովրդավարության ամրապնդման գործում  օժանդակմանն ուղղված ծրագրի շրջանակներում, ինչպես և Առողջապահության համաամերիկյան կազմակերպության արտաքին հարաբերությունների գրասենյակին:  

Պարոն Բուիլ-Մերսեն բնակվում է ԱՄՆ Նյու Յորք քաղաքում:

Շեյլա Փայլան

Շեյլա Փայլանը միջազգային քրեական իրավաբան է, պատերազմական հանցագործությունների հետաքննող, մարդու իրավունքների և գենդերային հարցերի փորձագետ, և ՄԱԿ նախկին իրավախորհրդատու: Նա ավելի քան 15 տարի խորհրդատվություն է տրամադրել  ՄԱԿ-ի կողմից սատարվող միջազգային տրիբունալների դատավորներին և բարձրաստիճան պաշտոնյաներին, ներառյալ Ռուանդայի, նախկին Հարավսլավիայի և Կոմբոջիայի Խմեր Ռուժի տրիբունալներին: 2019-2021թթ. նա ՄԱԿ Մարդու իրավունքների Բարձր հանձնակատարի գրասենյակի կողմից նշանակվել է Միջազգային փորձագետների տիմի՝ Սեռական և գենդերային հիմքով բռնության հարցերով իրավախորհրդատու: Թիմի մանդատը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության  դատական և ռազմական իշախնություններին աջակցությունն էր պատերազմական հանցագործությունների, մարդկության դեմ հանցագործությունների և մարդու իրավունքների կոպիտ խախտումների հետաքննության և քրեական հետապնդման հարցերում:

Ներկայումս ապրելով Երևանում՝ Շեյլա Փայլանը պարբերաբար խորհրդատվություն է տրամադրում տարբեր միջազգային կազմակերպությունների, ՀԿ-ների, ուղեղային կենտրոնների և կառավարությունների: Փայլան ունի հոգեբանության բակալավրի աստիճան, քաղաքացիական իրավունքի ոլորտում ՄքԳիլ համալսարանի բակալավր ու իրավաբանական գիտությունների դոկտոր է, ինչպես և օրենսդրական իրավունքի բնագավառում Լոնդոնի համալսարանի մագիստրոս՝ միջազգային հանրային իրավունքի ոլորտում մասնագիտացմամբ: Բազմաթիվ հրապարակումների հեղինակ է՝ միջազգային արդարադատության, անջատում հանուն փրկության սկզբունքի և պաշտպանելու պատասխանատվության թեմաներով:

Զոհրաբ Մնացականյան

Պարոն Զոհրաբ Մնացականյանը դիվանագիտական ծառայության է անցել 1991թ.՝ զբաղեցնելով մի շարք պաշտոններ ՀՀ արտաքին գործերի նախարարությունում, Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանությունում, ՀՀ վարչապետի և նախագահի աշխատակազմներում: 2002թ. դարձել է Հայաստանի դեսպանը և մշտական ներկայացուցիչը Ժնևի ՄԱԿ գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում, ինչպես նաև հանդիսացել Շվեյցարիայում ՀՀ դեսպանը: 2008թ. նշանակվել է Հայաստանի դեսպան և մշտական ներկայացուցիչ Եվրոպայի խորհրդում (Ստրասբուրգ, Ֆրանսիա): 2011-2014թթ. զբաղեցրել է  արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնը՝ հանդիսանալով ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագրի գլխավոր բանակցող: 2014թ. դարձել է Հայաստանի դեսպանն ու մշտական ներկայացուցիչը ՄԱԿ-ում՝ Նյու Յորք: 2018թ. մայիսից մինչև 2020թ. նոյեմբերին իր պաշտոնաթողությունը եղել է ՀՀ արտաքին գործերի նախարաը:

Ժնևում և Նյու Յորքում աշխատանքային գործունեության ընթացքում առաջնորդել է Հայաստանի կողմից ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում 2005 և 2008 թվականներին ներկայացված Ցեղասպանության մասին կոնվենցիայի և դրա վերաբերյալ բանաձևերի ընդունման բանակցությունները, ինչպես նաև  Հայաստանի նախաձեռնությամբ ներկայացված և ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից 2015թ. ընդունված Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի, նրանց արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա մասին բանաձևի բանակցությունները: 

Տվյալները տրամադրված են զեկուցողների կողմից: